Հայաաստանը 7-րդ դարում: Դասարանական աշխատանք

1. Ի՞նչ ընթացք ունեցավ պարսկա–բյուզանդական հակամարտությունը VII դարի սկզբներին: Ովքե՞ր ավարտին հասցրին Հայաստանի միավորման գործընթացը:

Սասանյանների զորքերը գրավում են Բյուզանդական կայսրությանը ենթակա տարածքներըԱսորիքում, Փոքր Ասիայում և Եգիպտոսում։ 614 թ. նրանք տիրում են նաև Երուսաղեմին, որտեղից, որպես ավար, ոսկու և արծաթի հետ տանում են նաև Խաչափայտը, որի վրա խաչելէին Քրիստոսին:

VII դ. 20-ական թթ. Հերակլ կայսրը (610–641 թթ.) մի քանի արշավանք է ձեռ– նարկում դեպիՊարսկաստան: Բյուզան դացիները լուրջ հաջողություններ են ունենում։ 631 թ. սեպտեմբերի14-ին Հերակլը Խաչափայտը վերադարձնում է Երուսաղեմ։ Հենց այդ օրն էլ քրիստոն- յաներըսկսում են նշել Խաչվերացի (Սուրբ Խաչ) եկեղեցական տոնը:

2. Ներկայացրե՛ք արաբական արշավանքները Հայաստան և դրանց հետևանքները:

636 թ. բյուզանդական զորքը խոշոր պարտություն կրեց Յարմուք գետի ափին, իսկ 637 թ. արաբները Քադիսիայի ճա- կատամարտում ջախջախիչ հարված հասցրին նաևպարսիկներին և կործանե ցին պարսկական տերությունը:

Հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունին, օգտվելով երկու աշխարհակալ երկրների՝արաբներից կրած պարտությունից, 639 թ. վերամիավորեց Հայաստանի արևմտյան ևարևելյան մասերը: Երկիրը դարձավ ինքնուրույն: 640 թ. սկսվեցին արաբական զորքերիներխուժումները Հայաստան: Հաջորդ տարի արաբները հարձակվում են Դվինի վրա: Չնայածբնակիչների համառ դիմադրությանը՝ նրանք գրավում, ավերում ու թալանում են քաղաքը, բնակիչներից շատերին կոտորում, իսկ 35000 մարդ գերեվարում և տանում ենխալիֆայության խորքերը: Արաբական արշավանքները հետագա տարիներին կրկնվում են:

3. Ե՞րբ և ի՞նչ պայմաններով կնքվեց հայ-արաբական պայմանագիրը: Ի՞նչ նշանակու- թյունունեցավ այն:

Խալիֆայությունը չէր հրաժարվել Հա- յաստանը նվաճելու ծրագրից: Նման պայմաններում հայհոգևոր ու աշխար հիկ իշխանների մի խմբավորում՝ Ներ սես Գ Տայեցի կաթողիկոսիղեկավարու- թյամբ, շարունակում էր հույսեր կապել քրիստոնյա Բյուզանդիայի օգնությանհետ: Սակայն մյուս թևը՝ Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ, փորձում էր քաղաքականհարաբերություններ հաս- տատել Արաբական խալիֆայության հետ: Ռշտունին Հայաստանիանվտանգությունն ապահովելու նպատակով 652 թ.

մեծ ընծաներով ուղղվեց Ասորիքի (Սիրիա) և Վերին Միջագետքի՝ այդ ժա– մանակվակառավարիչ Մուավիայի մոտ: Արաբները, ձեռնտու համարելով հայերի հետ դաշինքը, Դամասկոսում կնքում են հայ-արաբական դաշնագիր:

Ըստ պայմանագրի՝ խալիֆայությունն առնվազն 3 տարի հարկ չէր գանձելու, իսկ դրանիցհետո հայերն այնքան էին վճարե լու, որչափ կամենային: Ի հաշիվ գանձվող հարկի՝ հայերը 15-հազարանոց այրուձին էին պահելու, որը պետք է պատրաստ լիներ գործելու այլ տեղերում: Հայաստա– նում արաբական զորք չէր լինելու: Բյու- զանդացիների ներխուժման դեպքումխալիֆայությունն այնքան զորք էր ուղար կելու, որքան հայերը կամենային:

4. Ներկայացրե՛ք Հայաստանի վիճակը VII դ. երկրորդ կեսին:

Թեոդորոս Ռշտունուն հաջորդում է Համազասպ Մամիկոնյանը: Վերելք է ապրումշինարարությունը: Ներսես Գ–ն 661 թ. ավարտում է Զվարթ նոցի տաճարի կառուցումը: Հայոցիշխան Գրիգոր Մամիկոնյանի (661–685 թթ.) կառավարումը նույնպես խաղաղ էր: Դապայմանավորված էր նաև արդեն խալիֆ դարձած Մուավիայի կառավարմամբ, երբ կրկինուժի մեջ էր մտել Թեոդորոս Ռշտունու հեռատես քաղաքականության շնորհիվ կնքված հայ–արաբական պայմանագիրը: 689 թ. Հայաստան է ներխուժում բյուզանդական զորքը: ԿայսրըՆերսեհ Կամսարականին ճանաչում է հայոց իշխան:

Հայոց պատմություն 04/03/24

1. Ի՞նչ քաղաքականություն էր վարում Պերոզը Հայաստանի նկատմամբ: Ո՞վ էր ՎահանՄամիկոնյանը: Ի՞նչ գիտեք Շուշանիկի մասին: Ինչո՞ւ Վազգեն բդեշխի սպանությունըՀայաստանում ապստամբության բռնկման ազդանշան եղավ:

Պարսից Պերոզ արքան առիթը բաց չի թողնում երկիրը թուլացնելու համար: Նախարարականկալվածքները մասնա– տելու նպատակով նա հողեր ժառանգե լու իրավունք է շնորհումկրտսեր իշխան– ներին՝ սեպուհներին: Գյուտ կաթողիկո- սի և Վահանի դեմբանսարկություններ են սկսվում: Պերոզի հրամանով Գյուտ կաթողիկոսը 471 թ. մեկնում էՏիզբոն: Աննկուն կերպով պատասխանելով իրեն ուղղված մեղադրանքներին՝ Գյուտկաթողիկոսը մերժում է դավանափոխ լինելու՝ Պերոզի առաջարկը: Արևելյան Հայաս- տանումհայրենասիրական ուժերը գլխավորում էր Վահան Մամիկոնյանը՝ Վարդան զորավարի եղբոր՝Հմայակի որդին: Շուշանիկը Վարդան Մամիկոնյանի դուստրն էր և Վախթանգ Գորգասալիկինը: 

2. Ի՞նչ որոշեցին հայ նախարարները Շիրակում. ի՞նչ իրադարձություններ հաջորդեցին դրան: Ներկայացրե՛ք Հայաստանում ձևավորված կառավարության կազմը: Նկարագրե՛ք Ակոռիիճակատամարտը:

481 թ. հայ նախարարները հավաքվում են Շիրակում և որոշում ապստամբություն սկսել:

3. Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ հայերը որոշեցին օգնել Վախթանգին: Ի՞նչ հետևանքներ ունեցավ այդօգնությունը: Ներկայացրե՛ք պատերազմի հետագա ընթացքը:

4. Ի՞նչ քաղաքականություն որդեգրեց պարսից արքա Վաղարշը: Երբ կնքվեց Նվարսակիպայմանագիրը և ի՞նչ նշանակություն ունեցավ: Համեմատե՛ք Վարդանանց և Վահանանցպատերազմները, ցո՛ւյց տվեք դրանց նշանակությունը:

Հայոց պատմություն 12/02/2024

1. Ո՞վ հաջորդեց Պապին, ինչո՞վ էր նա նշանավոր: Ի՞նչ ճակատագիր ունեցավ ՄուշեղՄամիկոնյանը: Մեկնաբանե՛ք նրա վերջին խոսքերը:

Պապին է հաջորդում իր ազգական Վարազդատը (374-378թթ.): Նա ճանաչված էր որպեսօլիմպիական խաղերի հաղթող:  Մուշեղ սպարապետին սպանում են խնջույքի ժամանակ: Իրվերջին խոսքերով նա շեշտում է իր սերը իր մասնագիտության նկատմամբ և որ սպարապետիհամար ամենլավ մահը ձիու վրա կլիներ:

2. Ներկայացրե՛ք Մանվել Մամիկոնյանի գործունեությունը: Երբ և ինչո՞ւ Արշակ III–ը հեռացավՀայաստանի արևմտյան մասը: Ի՞նչ քայլեր ձեռնարկեց Խոսրով IV–ը երկրրի միավորմանհամար:

Մանվել Մամիկոնյանը դառնալով սպարապետ պահանջում է, որ Վարազդատը հեռանա: Խոսրով չորրորդի գալուն պես, ճնշումներին չդիմադրելով 385թ. Արշակ երրորդը: ԵրբՀայաստանը բաժանվում է Հռոմի և Նարսկաստանի միջև՝ Խոսրով չորրորդը կառավարում էրարևելյան Հայաստանը: Որոշ հարկեր վճարելով Հռոմին նա կարողանում է կառավարել նաևարևմտյան Հայաստանը: 

Հայոց պատմություն 30/10/23

1986թ. դեկտեմբերին Ալմաաթայում ղազախ ուսանողները բողոքի ելույթ ունեցան ընդդեմՂազախստանի կոմպուսի: 1987թ. ամռանը ազգաին շարժումներն ավելի կազմակերպվածբնույթ ստացան՝ սկսվեց Ղրիմի թաթարների շարժումը ինքնավարության վերականգմանհամար: 1988թ. փետրվարին ծավալվեց ԼՂ-ն Հայաատանին վերամիավորելու շարժումը: 

1988թ. փետրվարին ԼՂԻՄ ժողովրդական պատգամավորների շրջանային ևՍտեփանակերտի քաղաքային խորհուրդների նստաշրջանն էր, որոնց ավարտին որոշումկայացվեց հանդես գալ Լեռնային Ղարաբաղը Հայաստանին վերամիավորելու պահանջով: 

Փետրվարի 20-ին ընդունվեց հետևյալ պատմական որոշումը <<Ընդառաջելով ԼՂԻՄ-իաշխատավորների ցանկություններին՝ խնդրել ադրբեջանական ԽՍՀ Գերագույն խորհրդին՝խորըմբռման զգացում դրսևորել ԼՂ-ի հայ բնակչության իղձերին և ԼՂԻՄ-ը ադրբեջանականԽՍՀ-ի կազմից հայկական ԽՍՀ-ի կազմ հանձնելու հարցի դրական լածմանը:>>

Փետրվարի 23-ին տեղի ունեցավ ԼՂԻՄ մարզկոմի լիագումար նիստը, որը Բ. Կեվորկովինպաշտոնազրկեց և մարզկոմի առաջին քարտուղար ընտրեց Հենրիխ Պողոսյանին: 

1988թ. փետրվարի կեսերից Երևանում ամեմ օր հանրահավաքներ էին անցկացվում: Փետրվարի 20-ին Թատերական (այժմ Ազատության հրապարակում) հազարավորցուցարարներ հանդես եկան ի պաշտպանություն ԼՂԻՄ-ի: Փետրվարի 22-ին ստեղծվեց<<Ղարաբաղ կոմիտեն>>:  

Փետրվարի 25-26 Երևանում ցուցարարների թիվը անցնում էր 100 հազարից: 

Փետրվարի 27-29-ին Սումգաիթ քաղաքում ոստիկանության և տեղական իշխանություններիբացարձակ անգործության պայմաններում տեղի ունեցավ հայերի հետապնդումը:

Արդյունքում պաշտոնապես զոհվեցին 27 հայ և հազարավոր հայեր լքեցին քաղաքը:

Շարժման հետագա վերելքը

1988թ. Մայիսի 31-ին <<Ղարաբաղ Կոմիտե>>-ի անդամներ դարձան Լևոն Տեր-Պետրոսյանը,Վազգեն Մանուկյանը, Աշոտ Մանուչարյանը, Վանո Սիրադեղյանը և ուրիշները:

Հունիսի 15-ին ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը համաձայնվեց ԼՂԻՄ-ը ՀԽՍՀ կազմի մեջ մտնելու որոշմանը: Նույն ժամանակ հակառակ որոշում ընդունեց Ադրբեջանի Գերագույն Խորհուրդը:1988թ. հուլիսի 18-ին ԽՍՀՄ Գերագույն Խորհուրդը ընդունեց հետևյալ բանաձևը՝ <<Անհնարին է հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի սահմանների և սահմանադրության հիման վրա հաստատված ազգային-տարածքային բաժանման փոփոխությունը: >> :

Ղարաբաղ կոմիտեն հաջորդ տարի դարձավ Հայոց Համազգային շարժման (ՀՀՇ):  

1988թ. դեկտեմբերի 7-ին տեղի ունեցավ 10 բալանոց երկրաշարժ: Երկրաշարժի արդյունքում ավերվեց 16 հազար բնակչություն ունեցող Սպիտակ քաղաքը: 250 հազար բնակչություն ունեցող  Լենինականը ավերվեց 80%-ով: Իսկ Կիրովականը 50%-ով: Երկրաշարժին զոհ գնաց 25 հազար մարդ, 17 հազարը վիրավորվեցին, անօթևան մնաց կես միլիոնը: 

1990թ. հունվարի 13-20 Բաքվում իրականացվեց հայ բնակչության կոտորած և տեղահանում,որտեղ Ազգային ճակատը և իշխանությունների գործում էին համատեղ: 

Պատմություն 20/03/23

  1. Ե՞րբ է լուծարվել ԱԺԴՀ ն, ի՞նչ պետություններ առաջացան Անդրկովկասում:  Ի՞նչ որոշումներ կայացրեց հայոց ազգային խորհուրդը 1918 թ. մայիսի 28-ին: Ե՞րբ և ու՞մ ձևակերպումներով հրապարակվեց հայոց ազգային խորհուրդների կոչը: 

1918թ. մայիսի 26-ին Վրաստանը անկախություն հռչակեց և լքեց ԱԺԴՀ-ն: Մյուս օրը մայիսի 27-ին Արևելակովկասյան Մուսուլմանական Հանրապետությունն էլ լքեց ԱԺԴՀ-ն: Այդ ժամանակ միայն Հայաստանն էր մնացել: Այսպիսով մայիսի 28-ին Հայաստանն էլ անկախություն հռչակեց: 1918 թ. մայիսի 30–ին Թիֆլիսի մամուլում Նիկոլ Աղբալյանի ձևակերպումով հրապարակվեց Հայոց ազգային խորհրդի կոչը:

2. Ներկայացրե’ք Բաթումի բանակցությունների արդյունքները: Բաթումի հաշտությանպայմանագիրը ի՞նչ հետևանքներ ունեցավ: 

1918թ. հունիսի 4-ին ստորագրվեց հայ-թուրքական հաշտության պայմանագիրը: Թուրքիան ընդունեց Հայաստանի անկախությունը, սակայն դրա դեմ բազմաթիվ պահանջներ ներկայացրեց։ Թուրքիան զավթեց ոչ միայն Արդվինը, Կարսը, Արդահանը, Օլթին, Կաղզվանը, Ախալ- քալաքը, Ախալցխան, այլև ամբողջ Սուր- մալուի գավառը, Ալեքսանդրապոլի և Էջմիածնի գավառների երեք քառորդը, Երևանի գավառի կեսը։ Թուրքերին էր մնում Ալեքսանդրապոլը և երկաթուղին` մինչև Ջուլֆա:: Պայմանագիրը գործեց մի քանի ամիս.

3. Ինչպե՞ս ձևավորվեց ՀՀ բարձրագույն օրենսդիր մարմինը, և ի՞նչ կազմ ուներ: Ներկայացրե’ք ՀՀ առաջին կառավարությունը: Ի՞նչ խնդիրներ էին ծառացած ՀՀ առջև. ո՞րի լուծումն էր ձեր կարծիքով առաջնային. ինչու՞: ՀՀ նորընտիր խորհրդարանը ի՞նչ կազմ ուներ: Ե՞րբ և ինչու՞ վարչամիավորների բաժանվեց ՀՀ-ն: Որքա՞ն էր կազմում ՀՀ տարածքը և բնակչությունը 1920թ. մայիսին: 

Անկախության հռչակումից հետո Հայոց կենտրոնական ազգային խորհուրդը սկսեց ձևավորել Հայաստանի Հանրապետության օրենսդիր և գործադիր իշխանության մարմիններ։ Մինչև նորակազմ կառավարությունը Թիֆլիսից կժամաներ մայրաքաղաք Երևան, տեղում պետական կառույցներ ստեղծելու և կարգուկանոն հաստատելու ուղղությամբ մեծ աշխատանք էին կատարել Երևանի հայոց ազգային խորհուրդը և նահանգի դիկտատոր Արամ Մանուկյանը: Իր մեծագույն ծառայությունների համար նա արժանիորեն համարվում է Հայաստանի Հանրապետության հիմնադիրը: Հայաստանի խորհուրդն ուներ 46 անդամ՝ 18-ը դաշնակ, 6-ական անդամ ունեին ՀԺԿ–ն, Սոցիալ–դեմոկրատական կուսակցությունը, Սոցիալիստ-հեղափոխականների կուսակցությունը և ՀՀ–ում ապրող մուսուլմանները: Տարածքը շուրջ 70,000կմ2 էր, բնակչությունը 2 միլիոն:

4. Ո՞ր օրենքով ՀՀ-ում ստեղծվեց դատական համակարգը: Ի՞նչ նպատակ էր հետապնդում հայերենի՝ որպես պետական լեզու ճանաչումը: Ներկայացրե’ք ՀՀ դրոշը, զինանշանը, դրոշը և օրհներգը:

Կարևոր էր երրորդ իշխանության՝ դատաիրավական մարմինների ու արդարադատության կայացումը: 1918 թ. դեկտեմբերի 6–ին ընդունվեց դատական հիմնարկությունների մասին օրենքը։ Դատավարությունը պետք է անցկացվեր հայերեն լեզվով, և այդ նպատակով կարևոր էր հայերենի ճանաչումը՝ որպես պետական լեզու: Ընդունվեցին պետական խորհրդանիշները` դրոշը, զինանշանը և օրհներգը։ Որոշվեց, որ պետական դրոշը լինելու է եռագույն՝ կարմիր, կապույտ, նարնջագույն։ Գործնականում դժվար էր նարնջի գույն ապահովելը, ուստի այն փոխարինվեց դեղինով։ Զինանշանի մասին օրենքը հաստատվեց 1920 թ. հուլիսի 23–ին: Նրա հեղինակներն էին Ճարտարապետ, ակադեմիկոս Ալեքսանդր Թամանյանը և նկարիչ Հակոբ Կոջոյանը։ ՀՀ–ում որպես օրհներգ գործածվում էր «Մեր հայրենիք» հայրենասիրական երգը, որի երաժշտության հեղինակն էր Բարսեղ Կանաչյանը։ Առաջին հանրապետության դրոշը, զինանշանը և օրհներգը Հայաստանի երրորդ հանրապետությունը այսօր նույնությամբ դարձրել է իր խորհրդանիշները։

5. Համառոտ ներկայացրե’ք ՀՀ ազգային բանակի ստեղծման պատմությունը: Ի՞նչզորատեսակներ ուներ և ի՞նչ զինատեսակներով էր զինված հայկական բանակը: 

Աշխարհամարտում Թուրքիայի պարտությունից հետո նպաստավոր պայմաններ ստեղծվեցին ՀՀ զինված ուժերի ծավալման համար: Գեներալ Թովմաս Նազարբեկյանը նշանակվեց բանակի սպարապետ: ՀՀ–ն 1920 թ. սկզբին ուներ 4 առանձին բրիգադ 9 գնդով, մեկ հեծյալ բրիգադ 2 գնդով, ավիաջոկատ (Կարսում), 2 զրահագնացք և այլ ուժեր։ Կար նաև եզդիների ջոկատ:

6. Ներկայացրե’ք հայոց պատմությունը 1918-1920թթ. առանց Հայաստանի Հանրապետության: 

Իմ կարծիքով, եթե Հայաստանը լիներ ԱԺԴՀ–ում միակ երկիրը թուրքերը կամ ռուսները այն շատ արագ կգրավեին, արդյունքում կսկսվեր ռուս–թուրքական պատերազմ։ Ի վերջո, կարծում եմ հայերը մի օր ձեռք կբերեին անկախություն, սակայն այդ դեպքում ժամանակակից Հայաստանը կլիներ այդ երկու երկրներից մեկի կողմից շատ ավելի ազդված, և մշակույթի առումով, և այլ բազում ոլորտների։

Ղարաքիլիսայի հերոսամարտը

Թուրք-հայկական պատերազմի կարևոր թաթերաբեմը եղավ Ղարաքիլիսան: Աելքսադրապոլից հետո թուրքերը գրավեցին Ղարաքիլիսան: Հայկական ուժերը մայիսի 22ին նահանջեցին Դիլիջան: Օզանյան Անդրանիկը չկարողանալով Ղարաքիլիսայի հյուսիսային հատվածում  հաջողության հասնել՝ նահանջեց Դսեղ: Մայիսի 25-ին կազմակերպվում է Ղարաքիլիսայի ճակատը: Հայերն ունեին 7000 զորք, որոնց մեծ մասը հայկական Առանձին կորպուսի առաջին դիվիզիոնն էր: Ալեքսանդր Բեյ-Մամիմկոնյանի գլխավորությամբ: Թուրքերն ունեին 10.000 զորք: Մայիսի 25ն առաջինը մարտի նետվեց Գարեգին Նժդեհը իր հեծյալ ջոկատով: Այսպես սկսվեց Ղարաքիլիսայի ճակատամարտը։

Մայիսյան հերոսամարտեր՝ Սարդարապատ, Բաշ-Ապարան

1918 թ. գարնանը թուրքական 50 հազարանոց բանակը կենտրոնացել էր Կովկասյանճակատում: Նրանք ծրագրել էին նվաճել ողջ Արևելյան Հայաստանը, հասնել Բաքու, Դաղստան և Հյուսիսային Իրան: Հայ-վրաց-թաթարական միացյալ կառավարությունը՝Չխենկելու գլխավորությամբ հայերի հաշվին կատարվելիք զիջումների գնով փորձում էրհամաձայնության գալ թուրքերի հետ։ Արդյունքում 1918թ. ապրիլի 12 (25) առանցդիմադրուլյան հանձնվեց Կարսը, որից հետո թուրքական իշխանությունները վերջնագիրներկայացրեցին Ալեքսանդրապոլում գտնվող հայկական զորքերի հրամանատարության: Պահանջվում էր հանձնել քաղաքը և 25կմ զորքը հեռացնել երկաթուղուց: Չսպասելովվերջնագրի պատասխանին մայիսի 15-ին թուրքերը գրավեցին Ալեքսանդրապոլը , որիցհետո թուրք- անդրկովկասյան պատերազմը վերաճեց թուրք-հայկական պատերազմի: ճակատային գիծը ձգվում էր Ջավախքից Ալեքսադրապոլ, Արաքս գետից միջև Մարգարա: Մայիսի 7-ին թուրքերը արդեն ներխուժել էին Ջավախք: Հայերը համառ դիմադրությունցուցաբերեցին Ախլքալաքում: Թուրքերին չհաջողվեց գրավել Ախլցխան: 

Հայկական ուժերը մեծամասամբ արևմտահայերից բաղկացած Արագածի լեռնազանգվածըմաքրեցին քրդերից և թաթարներից: Թուրքակապ զորքերը Ալեքսանդրապոլը գրավելուցհետը շարժվեցին դեպի Երևան: Հայ բնակչությունը և Սիլիկյանի գլխավորած Երևանյանզորախումբը շարժվեցին թշնամու վրա: Հաղթանակին նպաստեց, նաև Երևանի դիկտատորԱրամ Մանուկյանը Կաթողիկոս Գևորգ Ե Սիւրենյանցը հրաժարվեց տեղափոխվելԲյուրական, և մնաց ժողովրդի և զորքի հետ: 

Մայիսի 19-ին սկսվեց թուրքերի առաջխաղացումը: Առանձին հայկական կորպուսիԵրևանյան զորախմբի կազմում այդ պահին կար մոտ 10.000 մարտիկ՝ Սարդարապատիուղղոթյամբ 5500, իսկ թշնամին նույն ուղղության վրա ուներ 6000 կանոնավոր զորք և 1500 քրդական հեծելազոր: Մայիսի 21-ին կատաղի մարտերիգ

ց հետո հայկական ուժերը նահանջեցին՝ հանձնելով Սարդարապատ կայարանն ու գյուղը: Սիլիկյանին հրամայված էր հակահարձակման միջոցով կասեցնել թուրքերիառաջխաղացումը դեպի Երևան:  Մայիսի 22-ի առավոտյան հայկական զորքը դիմեցհարցակման: Հաջորդ օրը Սարդարապատը ազատագրված էր։ Մայիսի 22-29 թշնամինկորցրեց 3500 զինվոր և նահանջեց 60 կմ խուճապահար անցնելով Ախուրյանի աջ ափը: Թուրքական 10 հազարանոց զորքը շարժվեց Բաշ-Ապարան նպատակ ունենալով դուրս գալԱշտարակ և Քանաքեռի գրավմամբ փակել օղակը Երևանի շուրջ: Մայիսի 23-ին Երևանյանզորախմբից 5000 հազարանոց մի ուժ հրամանատար Դրոյի գլխավորությամբ շարժվեցինԲաշ-Ապարան և տարան իրենց առաջին հաղթանակը: Ապարանի ճակատոմ մարտերըշադունակվեցին միջև մայիսի 29, որտեղ հայկական ուժերը գրանցեցին իրենց երկրորդ խոշորհաղթանակը:

Անարխիզմն իմ տեսանկյունից

<<Անարխիզմը քաղաքական փիլիսոփայություն է, որն առաջարկում է կամավոր համագործակցության վրա հիմնվող ինքնավար հասարակություն։>>

Անարխիզմի հիմքը գրագետ անձն է՝ ով իր հերթին պետք է խաղաղ ապրի մի տեղ, որտեղ չկան սահմաններ, կառավարություն և պետականություն: Ըստ իս, կրթված մարդ դեռ չի նշանակում հանգիստ, հավասարակշռված մարդ, ով կարող է ապրել առանց կառավարման մարմնի, ով նրան կառաջնորդի: Շատ հաճախ կրթված մարդիկ էլ ավելի ագրեսիվ և պահանջկոտ են լինում: <<Ավելին, հասարակությունն իր քաոսային անձևությունը փոխհատուցելու համար միշտ «առաջնորդ» է ծնում, որը գրեթե անխուսափելի կերպով դառնում է իր իսկ ուռճացված էգո գիտակցության զոհը, ինչպես ցույց են տալիս պատմության բազմաթիվ օրինակներ։>> — Կարլ Յունգ: 

Շատ դեպքերում մարդիկ չեն կարողանում ճիշտ <<օգտվել>> նույնիսկ սովորաական ժողովրդավարությունից: Անարխիզմն իմ կարծիքով չափից դուրս դժվար կազմակերպվող համակարգ է՝ հատկապես այսօր, երբ բոլոր պետություններն ունեն կառավարություն:Իմ կարծիքով անարխիական երկիր շրջապատված այլ համակարգների կողմնակից երկրներով երկար կյանք չէր ունենա:

Օբյեկտիվիզմի ազդեցությունը Հայաստանի վրա

Ի պաշտպանություն ազգի կռվելու և սեփական կյանքը զոհաբերելու երևույթն, իմ կարծիքով, ամենակարևոր տարբերակումն է հայկական մշակույթի և օբյեկտիվիզմի միջև: Դա մի բան է, որը մեծ հարգանքի է արժանանում և դիտվում է որպես հերոսություն Հայաստանում։ Այնուամենայնիվ, Այն Ռենդի փիլիսոփայությունը բացարձակապես համաձայն չէ այդ սովորույթի հետ: Դա միակ հակաօբյեկտիվիզմական ավանդույթն է, որը նկատում եմ մեր հասարակության մեջ: Ավելի շատ զուգահեռներ եմ նկատում, քան տարբերություններ։ Իմ ճանաչած հայերից շատերն իրենց <<լավ լինելը>> գերադասում են ցանկացած այլ բանից: Դա միակ հատկանիշն է, որն իսկապես ներկայացնում է օբյեկտիվիզմը որպես ամբողջություն՝ ապացուցելով, որ հայերը, ընդհանուր առմամբ, շատ օբյեկտիվիստ ժողովուրդ են:
Այնուամենայնիվ, չեմ կարծում, որ օբյեկտիվիզմը դրական ազդեցություն կունենա այնպիսի փոքր երկրի վրա, ինչպիսին մերն է, հատկապես այնպիսի ծանր իրավիճակում, ինչպիսին մերն է։ Օբյեկտիվիզմը, իմ կարծիքով, շատ օգտակար է անհատների համար, բայց վնասակար է ծանր իրավիճակներում հայտնված մարդկանց խմբի համար: Ազգերը պետք է համախմբվեն դժվարին իրավիճակներում, բայց որքանով ես տեղյակ եմ, օբյեկտիվիստները կոլեկտիվիզմին միանշանակ դեմ են: Այսպիսով, իմ կարծիքով, մեր ազգն արդեն որոշակիորեն օբյեկտիվիստական ​​փուլում է, և ամեն ինչ ի մի բերելու համար պետք է համախմբվել։

Հայոց ցեղասպանություն

Հայոց ցեղասպանություն կամ Մեծ եղեռն Օսմանյան կայսրության իշխանության ղեկին կանգնած երիտթուրքական «Իթթիհաթ վե թերաքի» կուսակցության կողմից կազմակերպված ցեղասպանություն, որի արդյունքում 1915-1923 թվականներին զանգվածային տեղահանության է ենթարկվել և բնաջնջվել Օսմանյան կայսրության նահանգների, այդ թվում՝ Արևմտյան Հայաստանի հայ բնակչությունը։ Պայմանականորեն Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օր է համարվում 1915 թվականի ապրիլի 24-ը, երբ Կոստանդնուպոլսում ըստ նախօրոք պատրաստված ցուցակների ձերբակալվեց մոտ 235 հայազգի մտավորական (հայ գործիչների ձերբակալությունները Կոստանդնուպոլսում շարունակվեցին նաև ապրիլի 24-ից հետո)։

Առաջին Աշխարհամարտի ընթացքում Օսմանյան Կայսրության հայ բնակչությունը օգուտ չէր բերում թուրքերին, քանզի հայերը համաձայն չէին սպանել Արևելյան Հայաստանում ապրող հայերին։ Այդ պատճառով հայերին հանձնարարվում էին այլ տեսակի աշխատանքներ՝ օրինակ շինարարություն։ Աշխատանքը վերջացնելուն պես 18-45 տարեկան հայ տղամարդիկ գնդակահավում էին։ Ապա հայերին, ովքեր չէին ցանկանում լքել իրենց տները սպանում էին, իսկ մնացացինաքսորում էին Սիրիա։ Ճանապարհին սպանվում էին բոլոր նրանք, ովքեր չէին կարողանում շարունակել ճանապարհը։ Գեղեցիկ աղջիկներին գողանում էին, փոքր երեխաներին նույնպես՝ իսլամացնելու նպատակով։ Միայն Վանի բնակիչները հակահարված ցուցաբերեցին թուրքերին, ինչն էլ օգնեց ռուսական բանակին, որն իր հերթին իր հետ արևելյան Հայաստան տարավ ամբողջ Վանի բնակչությունը։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы