Ուսումնական պլանի առաջարկու

Ըստ իս 12-րդ դասարանի ուս. պլանը պետք է լինի ըստ ցանկության, քանզի կանառարկաներ, որոնց սահմանված քանակը  շատ է, բայց աշակերներից որոշները արդեն իսկտիրապետում են այդ գիտելիքին, անցած տարիներին կրկնուսույցի մոտ հաճախելու շնորհիվ և դասերի այդ մեծ քանակությունը ծանրաբեռնվածություն կառաջացնի: Որոշները միասնական քննություններին չեն մասնակցելու, և կրկին այդ ժամանակը ավելի արդյունավետ կարող են անցկացնել: Սակայն անկասկած կան սովորողներ, որոնք այդ դասերի կարիքը ունեն: Այդ իսկ պատճառով կարծում եմ, որ կարող է լինել ընտրության սիստեմ՝ հայոց լեզու 2/4 ժամ, մաթեմատիկա 2/4 ժամ և այլն: 

Հաշվետվություն 26/04/23

Քանզի << Երիտասարդները հանուն հիմնարար իրավունքի>> ծրագիրը քիչ-քիչ մոտենում էավարտին, վերջին ամիսները բավականին ծանրաբեռնված են: Մարտ ամսին բավականինշատ դատական նիստեր այցելեցի: Սակայն ապրիլ ամսին սկսեցինք այլ գործոնեությանպատրաստման աշխատանքները: Այցելեցինք Հելսինկյան Ասսոցացիայի գրասենյակ, որտեղքննարկեցինք մեր պլանները՝ այցելություն ոստիկանական բաժանմունքներ, հանդիպումներդատավորների հետ: Չնայած նիստերի այցելությունները չեն դադարել, այժմ աշխատում ենքմեր այլ ծրագրերի շուրջ: 

Ծրագրի <<կրեդիտները>> ապահովելու և պատշաճ ավարտելու համար պետք է լրացնենքբոլոր դատական մշտադիտարկման և ոստիկանության թերթիկները՝ ինչով ես այժմ զբաղվումեմ: 

Նաև հանդիպման ժամանակ ներկայացրեցինք մեր բողոքները և դժգոհություններըդատարանի աշխատանքի վերաբեյալ: Ես հիմնականում դժգոհ եմ դատավորներըուշացումներից և դատերի անվերջ հետաձգումից: Կարծում եմ, եթե դատն հետաձգելուպայմանները խստացվեն այդ դեպքերի թիվը կկրճատվի:

Դատական նիստը՝ մշտադիտարկողի աչքերով

Վերջերս մասնակցեցի դատական նիստի որպես մշտադիտարկող ՝ Հելսինկյան Ասոցիացիայի <<Երիտասարդները հանուն հիմնարար իրավունքի>> ծրագրի շրջանակներում: Իմ առաջին անգամն էր դատարանում:

Դատավորը Սուսաննա Գզոգյանն էր:  Մանուկ Ջիվանի Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2020 թվականի օգոստոս ամսից մինչև 2021 թվականիփետրվարի 26-ն ընկած ժամանակահատվածում դիտավորությամբ հոգեկան ուժեղտառապանք է պատճառել  հղի կնոջը՝ Ալմաստ Բիկովսկայային: Դատավորն ուշացումով ներկայացավ: Բոլորը՝ այդ թվում և ժամանակավոր կալանքի տակ գտնվող մեղադրյալը արդեն դահլիճում էին: Դատին ներկա էին՝ տուժողը, իր պաշտպանը և մեղադրյալը: Դատին չէին ներկայացել մեղադրյալի պաշտպանը և տուժողի վկան: Դատավորը կոպիտ կերպով դժգոհություն հայտնեց, և ասաց, որ եթե Մանուկ Գրիգորյանը կրկին առանց պաշտպան ներկայանա, ապա նրան կտրամադրեն հանրային պաշտպան: Գրիգորյանը պարզաբանեց, որ իր պաշտպանը <<խառն է>>, ուստի հաջորդ նիստին անպայման կներկայանա: Բացիայս գործից Գրիգորյանը անունով հարուցված է մեկ այլ գործ: Նա իր ընկերների հետ ծեծի էենթարկել Մուրացան բժշկական կենտրոնի անվտանգության աշխատակցին: Տուժողը նույնիսկ աչքի ծայրով չէր նայում իր նախկին ամուսնուն: 

Ամբողջ ընթացքը շատ հետաքրիրէր, սակայն նիստը հետաձգվեց:

Եզակի աշխատանքային օրենքներ

  1. Բելգիայում «կարիերայի ընդմիջումը», թույլ է տալիս աշխատողներին դադարեցնել կամ ընդհատել իրենց աշխատանքը որոշ ժամանակով ճանապարհորդելու համար՝ միաժամանակ ստանալով նպաստ և երաշխավորված աշխատանք վերադարձի ժամանակ:

2. Ճապոնիայում կա օրենք, որը թույլ է տալիս ընկերություններին չափել 40-ից 74 տարեկան աշխատողների գոտկատեղը՝ բացահայտելու առողջության հետ կապված ռիսկերը, ինչպիսիք են շաքարախտը և գիրությունը: Եթե ​​աշխատողները գերազանցում են առաջարկված չափը, նրանց տրվում է դիետայի ուղեցույց վեց ամսով: Կառավարությունները կարող են օրինականորեն տուգանել ընկերություններին, եթե նրանք չեն պահպանում այս օրենքը:

3. Ի տարբերություն Ավստրալիայի, որտեղ ընդունելի է աշխատողին թերակատարման համար աշխատանքից ազատելը, Իտալիայում վատ կատարողականը աշխատանքից ազատման օրենքով սահմանված պատճառ չէ:

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆՈՎ ԿԱՐԳԱՎՈՐՎՈՂ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հարցեր՝

  • Որն է պարտադիր կամ հարկադիր աշխատանքը

Պարտադիր կամ հարկադիր աշխատանքը արգելված աշխատանք է, որը մարդն կատարում է պարտադրված, առանց կամավոր ցանկության։ Պարտադիր կամ հարկդիր աշխատանք չեն համարվում՝ զինվորական ծառայությունը, դատապարտվածին հանձնարարված աշխատանքը և յուրաքանչյուր աշխատանք, որը պահանջվում է բնակչության կյանքին կամ բարօրությանն սպառնացող արտակարգ իրավիճակների ժամանակ։

  • Աշխատանքային պայմանագրի կնքման նախադրյալները

Գործատուն իրավունք ունի առանց մրցութային կամ այլ ընթացակարգերի աշխատանքի ընդունել որևէ մարդու օգտվելով աշխատանքային պայմանագրից։ Գործատուն նաև իրավունք ունի որևէ մարդու աշխատանքի ընդունել իր կողմից կազմակերպված մրցույթի շնորհիվ կամ համապատասխան ծառայությունների օգնությամբ։ Հանրային ծառայության թափուր պաշտոնները համալրելու կարգը և պայմանները սահմանվում են օրենքով և այլ իրավական ակտերով:

  • Աշխատանքային փորձաշրջան որ դեպքում է սահմանվում

շխատանքային պայմանագրի կնքման ժամանակ կողմերի համաձայնությամբ կարող է սահմանվել փորձաշրջան:Այն կարող է սահմանվել գործատուի ցանկությամբ` նախատեսված աշխատանքին աշխատողի համապատասխանությունը ստուգելու նպատակով, կամ աշխատանքի ընդունվողի ցանկությամբ` առաջարկվող աշխատանքին իր համապատասխանությունը որոշելու համար:

  • Նշել գրանցմամբ աշխատողի առավելությունները

Գրանցված աշխատողի հաշվեհամարին որոշ ժամանակահատվածը մեկ գումարի ավելացումը կհամարվի արդարացված և ըստ իս չի առաջացնի որևէ խնդիրներ։ Գրանցված աշխատողը ունենալով որոշ քանակությամբ աշխատանքային փորձ ապահովվում է ապագայում թոշակ ստանալու հնարավորությամբ։

  • Ներկայացնել աշխատանքային փորձաշրջանը ըստ օրենքի

Փորձաշրջանի ընթացքում աշխատողն ունի բոլոր իրավունքները և կրում է բոլոր պարտականությունները, որոնք սահմանված են սույն օրենսգրքով, այլ օրենքներով և նորմատիվ իրավական ակտերով, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերով: Փորձաշրջանին ենթակա չեն՝ անչափահասները, ընտրովի պաշտոն զբաղեցնողները կամ պաշտոնի համար քննություն հանձնած անձիք, գործատուների համաձայնությամբ այլ աշխատանքից փոխադրվող անձիք։

  • Աշխատանքային արձաակուրդ

Ամենամյա արձակուրդն աշխատանքային օրերով հաշվարկվող ժամանակահատված է, որը տրամադրվում է աշխատողին հանգստանալու և աշխատունակությունը վերականգնելու համար: Այդ ընթացքում պահպանվում է նրա աշխատատեղը և վճարվում է միջին աշխատավարձը։ մենամյա նվազագույն արձակուրդի տևողությունը հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում 20 աշխատանքային օր է, իսկ վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում` 24 աշխատանքային օր։

  • Աշխատանքից ազատում

Պայմանագիրը լուծելու դեպքում գործատուն պարտավոր է աշխատողին գրավոր ծանուցել։ Աշխատանքային պայմանագրի լուծման մասին ծանուցման մեջ նշվում են`աշխատանքից ազատելու հիմքը և պատճառը, աշխատանքից ազատելու տարին, ամիսը, ամսաթիվը։

Երիտասարդները հանուն հիմնարար իրավունքի

Դեկտեմբերի չորսին տեղի ունեցավ Հելսինկյան Ասսոցացիայի շրջանակում առաջին դասընթացը: Տեղի ունեցավ Անի Գրանդ հյուրանոցում: Դասընթացը խաղաղ հավաքների մասին էր: Գրեթե 6 ժամ տևեց: Դասընթացի սկզբում բաժանեցին թղթեր, որոնք լրացրեցինք նախքան դասընթացո սկսվելը և դասընթացի վերջում, որպեսզի համեմատենք մեր գիտելիքները: Հիմնականում Արա Ղարագյոզյանը պատմում էր ցուցարարների և ոստիկանության աշխատողների իրավունքների և պարտականությունների մասին: Նինա Կարապետյանցը դասընթացը գունավորում էր իր պատմություններով, փորձով և խորհուրդներով: Դասընթացը հիմնականում տեսություններից էր բաղկացած: Սովորեցինք, որ ոստիկաններըիրավունք չունեն քաղաքացիական հագուստով ներկայանալ ցույցի ինչ-որ մեկինձերբակալելու նպատակով: Սովորեցինք, որ փաստաբանը իրավունք ունի ներկա լինելհավաքներին, մինչդեռ դատավորն իրավունք չունի: Լանչի ընթացքում նոր ընկերներ ձեռքբերեցինք, քանզի իրար հետ դեռ մի տարի պետք է աշխատենք։ Վերջում շատ հետաքրքիր դերախաղ փորձեցինք, ես դիտորդ էի, Լուսին ցուցարար, Անահիտը ոստիկան:  Դերախաղի ընթացքում ցուցարարների և ոստըկանների կողմից խախտումներ նկատեցինք: Ցուցարարները վիրավորում էին ոստիկաններին, ոստիկանները ոչ համաչափ ուժ էին կիրառում:

Դասընթացը շա՜տ օգտակար էր,  շարունակությունը խոստումնաթից է, քանզի գնալու ենք ցույցեր դիտարկելու և ոստիկանության բաժանմունքներ: 

Իրավաբանական անձ հասկացությունը, հատկանիշները, տեսակները

Հասարակական կազմակերպությունը իրենց աշխատանքի մեջ շահույթ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող կազմակերպության, որում իրենց շահերի ընդհանրության հիման վրա, միավորվել են ֆիզիկական անձինք` Հայաստանի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրացիներ, քաղաքցիություն չունեցող մարդիկ։ Հասարակական կազմակերպությունը չունի որևէ կրոնական, հոգևոր , նյութական նպատակ։ Իսկ այն կազմակերպությունները, որոնք չեն համապատասխանում վերնշյալ կետերին՝ չեն կարող համարվել հասարակական կազմակերպություն։

Պետական կազմակերպությունը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող, իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող ոչ առևտրային կազմակերպություն է, որն ստեղծվում է միայն մշակույթի, առողջապահության, սոցիալական, սպորտի, կրթության, գիտության, բնապահպանական և ոչ առևտրային այլ բնագավառներում գործունեություն իրականացնելու նպատակով:

Իրավաբանական անձ է համարվում այն կազմակերպությունը, որը, որպես սեփականություն, ունի առանձնացված գույք և իր պարտավորությունների համար պատասխանատու է այդ գույքով, կարող է իր անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային և անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող:

Իրավաբանական անձը պետք է ունենա ինքնուրույն հաշվեկշիռ:

Իրավաբանական անձինք կարող են լինել իրենց գործունեությամբ շահույթ ստանալու նպատակ հետապնդող (առևտրային) կամ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող և ստացված շահույթը մասնակիցների միջև չբաշխող (ոչ առևտրային) կազմակերպություններ:

Մանկավարժական աշխատողն իրավունքներ

Աշխատողի իրավունքները՝

Մանկավարժական աշխատողն իրավունք ունի`

1) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` ՀայաստանիՀանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբսահմանված կարգով.

2) ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարմանհամապատասխան մարմիններում.

3) մասնակցելու ուսումնական հաստատության գործունեությանը վերաբերող հարցերիքննարկմանը և լուծմանը.

4) բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբսահմանված կարգով.

5) առաջարկներ ներկայացնելու առարկայական չափորոշիչների, ծրագրերի, դասագրքերիբարելավման վերաբերյալ.

6) oգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցներիծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.

7) ընտրելու և կիրառելու դասավանդման այնպիսի մեթոդներ և միջոցներ, որոնք ապահովումեն ուսումնական գործընթացի բարձր որակ` իր ընտրությամբ օգտագործելով կրթությանպետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած դասագրքեր և ուսուցողականնյութեր, ձեռնարկներ և սովորողների գիտելիքների, հմտությունների և կարողություններիգնահատման մեթոդներ.

8) պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսիգործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ուարժանապատվությունը.

9) ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտականգործունեություն իրականացնելու համար.

10) իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետությանօրենսդրությամբ սահմանված կարգով.

11) հանրակրթության պետական չափորոշչին համապատասխան` մշակելու ևիրականացնելու դասապլաններ, թեմատիկ միավորներ.

12) մասնակցելու վերապատրաստումների, գիտաժողովների, քննարկումների և լսումների.

13) դիմելու արտահերթ ատեստավորվելու կամ որակավորման համապատասխանտարակարգ ստանալու համար.

13.1) ինքնուրույն և իր միջոցներով մասնակցելու վերապատրաստումների.

14) օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրենվերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

15)դասից բացակայել անհրաժեշտության դեպքում

16)արտահայտել դասագրքի նյութից տարբերվող կարծիք

17) նկատողություն անել սովորողին անհրաժեշտության դեպքում

18) ընկերական հարաբերություններ ունենալ սովորողների հետ

2. Մանկավարժական աշխատողը պարտավոր է`

1) հարգել և պաշտպանել սովորողի իրավունքներն ու ազատություները, պատիվն ու արժանապատվությունը.

2) նպաստել երեխայի կրթության իրավունքի իրացմանը` հաշվի առնելով յուրաքանչյուրի կրթական կարիքների առանձնահատկությունները.

3) նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.

4) ապահովել սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքներով նկարագրված գիտելիքը, հմտությունները, արժեքները և դիրքորոշումները, նպաստել կարողունակությունների ձևավորմանը.

5) հետևողականորեն կատարելագործել իր առարկայական և մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները, իրականացնել ստեղծագործական և հետազոտական աշխատանքներ.

6) համագործակցել ծնողների հետ երեխաների կրթության կազմակերպման և ընտանեկան դաստիարակության հարցերում.

7) համագործակցել գործընկերների հետ փորձի փոխանակման և մասնագիտական գործունեության արդյունավետության բարձրացման նպատակով.

7.1) իր պաշտոնի նկարագրին համապատասխան` մասնակցել վերապատրաստումների` Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված կարգի և ժամանակացույցի համաձայն.

8) պահպանել ուսումնական հաստատության կանոնադրությամբ, ներքին իրավական ակտերով, ներքին կարգապահական կանոններով և ուսումնական հաստատությունների մանկավարժական աշխատողների բարեվարքության կանոններով (վարքականոնով) սահմանված պահանջները, ապահովել ուսումնադաստիարակչական գործառույթները.

9) սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն.

10) սովորողների մեջ զարգացնել ինքնուրույնություն, նախաձեռնություն և ստեղծագործական ունակություններ:

11) հարգել սովորողի կարծիքը, նույնիսկ եթետարբերվում է իր կարծիքից

12)չհատել սովորողի  անձնական տարածքը

13) զերծ մնալ կաշառքից

Երիտասարդները հանուն հիմնարար իրավունքների ճանաչման և հարգանքի

Մի քանի շաբաթ առաջ ես տեղեկացա <<Հելսինկյան ասոցացիա>>-յի կողմից կազմակերպված <<Երիտասարդները հանուն հիմնարար իրավունքների ճանաչման և հարգանքի>> ծրագրի մասին։ Քանզի ես դիտարկում եմ իրավաբանությունը, որպես իմ ապագա մասնագիտություն ես միանգամից ցանկություն հայտնեցի մասնակցել այդ ծրագրին։

Առաջին հանդիպումը կայացավ առցանց հոկտեմբերի 18-ին։ Ծրագրի կազմակերպիչները մեզ ներկայացրեցին մեր հետագա անելիքները և հնարավորություն տվեցին մտածել, արդյո՞ք մենք պատրաստ ենք 1 տարի հատկացնել այս ծրագրին, թե ոչ։ Ես միանշանանակ պատրաստ եմ։

Ծրագրի իրականացման փուլերում այցելելու ենք ոստիկանության բաժանմունքներ, դատարան, ունենալու ենք երկու 6 ժամանոց դասընթաց։ Ծրագրի վերջում ստանալու ենք հավաստագրեր։

Եթե դպրոցում չլիներ գնահատման համակարգ

Իմ կարծիքով շատերը կհաձայնվեն, որ գնահատականը կապ չունի մարդու խելացի կամ հիմար լինելու հետ, քանզի կան  շա՜տ մարդիկ ովքեր դպրոցում շատ ցածր գնահատականներ են ունեցել հետագայում հասել են բարձունքների, մինչդեռ բարձր գնահատականներ ստացողները ստացել են նվազագույն աշխատավարձ։ 

Այստեղից բխում է իմ մի քիչ փիլիսոփայական միտքը, որը լիովին հասկանալու և դասավորելու համար ժամանակ պահանջվեց։ Եթե չլիներ գնահատում սովորողները կբաժանվեին, ոչ թե լավ կամ վատ սովորողների, այլ ընդունակ և ոչ-ընդունակ սովորողների։ Քանզի այն սովորողը ում այսօր կարող ենք անվանել լավ սովորող, այդ դեպքում հնարավոր է դասվեր ոչ ընդունակների շարքում։ Շատ հնարավոր է, որ այս ամենը հանգեցներ նրան, որ սովորողները, ոչ թե կձգտեին անգիր սովորել դասերը կամ անհաական պարապմունքների շնորհիվ բարձրացնել գնահատականը, այլ զարգացնել ուղեղի հմտություններ, որոնք ավելի տեսանելի կլինեին, եթե գնահատման համակարգ  չլիներ։ Սակայն հնարավոր է, որ ոգևորման և խրախուսման պակասից շատերը պարզապես կդադարեին սովորել և դա կստեղծեր մի քաոս, որը հետագայում կվնասեր երկրի ապագան։

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы