Մարտի 14-18 

Թեմա 6.  «Արշակունյաց թագավորությունը 4-րդ դարում և 5-րդ դարի սկզբին».
-Պայքար կենտրոնական իշխանության ուժեղացման համար՝
ա/ Տրդատ 3-րդ
բ/ Խոսրով 3-րդ Կոտակ
գ/ Տիրան
դ/ Արշակ 2-րդ
ե/ Պապ թագավոր /բանավոր, էջ 119-127, նաև այլ աղբյուրներ/.

Առաջադրանք.
1. Ներկայացրե՛ք ստորև նշված արքաների կարևոր ձեռնարկումները կենտրոնական իշխանության հզորացման գործում՝

ա/ Տրդատ 3-րդ
Թագավորությունն իր հզորության գագաթնակետին է հասել Տրդատ 3-րդի օրոք և մնացել իր դիրքերում մինչև Պապ թագավորի մահը։ Խոսրով Բ-ի սպանությունից հետո Տրդատի խնամակալները նրան փախցրել են կայսեր արքունիք՝ Հռոմ, որտեղ էլ նա մեծացել և դաստիարակվել է։ Նա 276 թվականին մենամարտել է գոթերի իշխանի հետ և հաղթել նրան, ինչով էլ օգնել է Հռոմի կայսրին և ազատել գլխացավանքներից։ Նա հաղթել է նաև օլիմպիական խաղերում։ 287 թվականին Հռոմի կայսրը Տրդատին օգնական բանակ է տվել և ուղարկել Հայաստան։ Տրդատը թագադրվել է Հայաստանի արքա, սակայն վերջնականապես չի կարողացել հաստատվել գահին։ Տրդատը հայոց գահին հաստատվել է միայն այն ժամանակ, երբ Պարսկաստանն սկսել է պատերազմել Հռոմի դեմ։ 297 թվականին տեղի է ունեցել Ոսխայի ճակատամարտը, որտեղ հայ-հռոմեական ուժերը ջախջախիչ հաղթանակի են հասել պարսիկների նկատմամբ։ 298 թվականին կնքվել է Մծբինի 40-ամյա հաշտության պայմանագիրը, որտեղ պարսիկները վերջնականապես ճանաչել են Տրդատին որպես հայոց արքա, նաև պարտավորվել չհարձակվել նրա վրա 40 տարի։
Տրդատ 3-րդն հատուկ որոշմամբ Գրիգոր Լուսավորչին ուղարկել է Կեսարիա, որտեղ նա ձեռնադրվել է որպես եպիսկոպոս։ Գրիգորը, գալով Հայաստան, սկսել է արքունիքում, ապա նաև բոլոր գավառներում քարոզչություն կատարել, քանդել հեթանոսական հուշարձանները և դրանց վայրերում նոր եկեղեցիներ կառուցել։ Ի վերջո 301 թվականին քրիստոնեությունը Հայաստանում հռչակվել է որպես պետական կրոն։ Հետագայում տեսիլքի ձևով Աստված ցույց է տվել Գրիգոր Լուսավորչին, թե որտեղ պետք է կառուցվի Էջմիածնի Մայր Տաճարը, որի շինարարությունն ավարտվել է 303 թվականին։

բ/ Խոսրով 3-րդ Կոտակ
Տրդատ 3-րդին հաջորդել է Խոսրով Կոտակը, որը գահակալել է 330-338 թվականներին։ Նա իր «Կոտակ» մականունը ստացել է իր ցածր հասակի պատճառով, որը պահլավերեն բառ է և նշանակում է փոքր։ Տրդատ 3-րդի մահից հետո Հայաստանում սկսվել են գահակալական խարդավանքներ, և մի շարք իշխաններ սկսել են պայքարել գահի համար․ այդ իշխաններից նշանավոր են հյուսիս–արևելյան սահմանակալ Սանատրուկ Արշակունին և հարավային սահմանապետ Աղձնիքի բդեշխ Բակուրը։ Նրանց օժանդակել է պարսից Շապուհ Բ արքան, սակայն գահին հաստատվել է Խոսրով 3-րդ Կոտակը: Խոսրովի` գահին հաստատվելու գործում մեծ դեր է խաղացել հակապարսկական կուսակցությունը գլխավորող Վրթանես Ա Պարթև կաթողիկոսը, որը դիմել էր Կոստանդիանոս կայսրին։ Խոսրովը ճնշել է ապստամբներին, Հայկական Միջագետքը և Աղձնիքը նորից վերամիավորել Հայաստանին, ապա Վաչե Մամիկոնյանի հրամանատարությամբ ամբողջովին ոչնչացրել երկու նախարարական տների՝ Որդունիներին ու Մանավազյաններին, քանի որ նրանք միմյանց հետ կռվում էին վիճելի տարածքների համար։
Խոսրով Կոտակը հիմնել է նաև Դվին մայրաքաղաքը, որին զուգահեռ ստեղծվել է նաև աշխարհի առաջին արհեստական անտառներից մեկը, որն այժմ հայտնի է հենց արքայի անունով՝ Խոսրովի անտառ։ Այն բաղկացած է եղել Տաճարի մայր և Խոսրովակերտ մասերից։ 337 թվականին Շապուհ Բ Երկարակյացը երկու ճակատով հարձակման է անցել ընդդեմ Հայաստանի։ Հայոց արքան հրամայել է հարավային շրջանների իշխան Դատաբեին կասեցնել պարսիկների առաջախաղացումը, սակայն Դատաբեն անսպասելի անցել է պարսիկների կողմը և դավաճանել իր արքային։ Հայոց սպարապետ Վաչե Մամիկոնյանի գլխավորույթամբ Վանա լճի հյուսիս–արևելյան ափին, Առեստ ավանի մոտ տեղի է ունեցել ճակատամարտ, որտեղ հայոց 30 հազարանոց զորքերը հաղթանակ են տոնել։ Հաղթանակից հետո Վաչե Մամիկոնյանը ոչնչացրել է Դատաբեի ամբողջ տոհմը։ Այս դավաճանությունը առիթ է հանդիսացել, որ Խոսրով Կոտակը օրենք հրապարակի, ըստ որի՝ 1000 և ավելի զինվոր ունեցող աշխարհատեր իշխանները պետք է բնակվեն արքունիքում՝ արքայի հսկողության տակ։ Շուտով պարսիները նորից հարձակվել են Հայաստանի վրա, սակայն հայոց սպարապետը իր կյանքի գնով նորից կարողացել է հաղթանակ տոնել և դուրս վռնդել թշնամուն հայոց սահմաններից, իսկ արքան այդ դեպքերից քիչ անց մահացել է Դվինում․ նրա աճյունն ամփոփվել է Արշակունիների տոհմական գերեզմանոցում՝ Անիում։

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы