Հայաաստանը 7-րդ դարում: Դասարանական աշխատանք

1. Ի՞նչ ընթացք ունեցավ պարսկա–բյուզանդական հակամարտությունը VII դարի սկզբներին: Ովքե՞ր ավարտին հասցրին Հայաստանի միավորման գործընթացը:

Սասանյանների զորքերը գրավում են Բյուզանդական կայսրությանը ենթակա տարածքներըԱսորիքում, Փոքր Ասիայում և Եգիպտոսում։ 614 թ. նրանք տիրում են նաև Երուսաղեմին, որտեղից, որպես ավար, ոսկու և արծաթի հետ տանում են նաև Խաչափայտը, որի վրա խաչելէին Քրիստոսին:

VII դ. 20-ական թթ. Հերակլ կայսրը (610–641 թթ.) մի քանի արշավանք է ձեռ– նարկում դեպիՊարսկաստան: Բյուզան դացիները լուրջ հաջողություններ են ունենում։ 631 թ. սեպտեմբերի14-ին Հերակլը Խաչափայտը վերադարձնում է Երուսաղեմ։ Հենց այդ օրն էլ քրիստոն- յաներըսկսում են նշել Խաչվերացի (Սուրբ Խաչ) եկեղեցական տոնը:

2. Ներկայացրե՛ք արաբական արշավանքները Հայաստան և դրանց հետևանքները:

636 թ. բյուզանդական զորքը խոշոր պարտություն կրեց Յարմուք գետի ափին, իսկ 637 թ. արաբները Քադիսիայի ճա- կատամարտում ջախջախիչ հարված հասցրին նաևպարսիկներին և կործանե ցին պարսկական տերությունը:

Հայոց իշխան և սպարապետ Թեոդորոս Ռշտունին, օգտվելով երկու աշխարհակալ երկրների՝արաբներից կրած պարտությունից, 639 թ. վերամիավորեց Հայաստանի արևմտյան ևարևելյան մասերը: Երկիրը դարձավ ինքնուրույն: 640 թ. սկսվեցին արաբական զորքերիներխուժումները Հայաստան: Հաջորդ տարի արաբները հարձակվում են Դվինի վրա: Չնայածբնակիչների համառ դիմադրությանը՝ նրանք գրավում, ավերում ու թալանում են քաղաքը, բնակիչներից շատերին կոտորում, իսկ 35000 մարդ գերեվարում և տանում ենխալիֆայության խորքերը: Արաբական արշավանքները հետագա տարիներին կրկնվում են:

3. Ե՞րբ և ի՞նչ պայմաններով կնքվեց հայ-արաբական պայմանագիրը: Ի՞նչ նշանակու- թյունունեցավ այն:

Խալիֆայությունը չէր հրաժարվել Հա- յաստանը նվաճելու ծրագրից: Նման պայմաններում հայհոգևոր ու աշխար հիկ իշխանների մի խմբավորում՝ Ներ սես Գ Տայեցի կաթողիկոսիղեկավարու- թյամբ, շարունակում էր հույսեր կապել քրիստոնյա Բյուզանդիայի օգնությանհետ: Սակայն մյուս թևը՝ Թեոդորոս Ռշտունու գլխավորությամբ, փորձում էր քաղաքականհարաբերություններ հաս- տատել Արաբական խալիֆայության հետ: Ռշտունին Հայաստանիանվտանգությունն ապահովելու նպատակով 652 թ.

մեծ ընծաներով ուղղվեց Ասորիքի (Սիրիա) և Վերին Միջագետքի՝ այդ ժա– մանակվակառավարիչ Մուավիայի մոտ: Արաբները, ձեռնտու համարելով հայերի հետ դաշինքը, Դամասկոսում կնքում են հայ-արաբական դաշնագիր:

Ըստ պայմանագրի՝ խալիֆայությունն առնվազն 3 տարի հարկ չէր գանձելու, իսկ դրանիցհետո հայերն այնքան էին վճարե լու, որչափ կամենային: Ի հաշիվ գանձվող հարկի՝ հայերը 15-հազարանոց այրուձին էին պահելու, որը պետք է պատրաստ լիներ գործելու այլ տեղերում: Հայաստա– նում արաբական զորք չէր լինելու: Բյու- զանդացիների ներխուժման դեպքումխալիֆայությունն այնքան զորք էր ուղար կելու, որքան հայերը կամենային:

4. Ներկայացրե՛ք Հայաստանի վիճակը VII դ. երկրորդ կեսին:

Թեոդորոս Ռշտունուն հաջորդում է Համազասպ Մամիկոնյանը: Վերելք է ապրումշինարարությունը: Ներսես Գ–ն 661 թ. ավարտում է Զվարթ նոցի տաճարի կառուցումը: Հայոցիշխան Գրիգոր Մամիկոնյանի (661–685 թթ.) կառավարումը նույնպես խաղաղ էր: Դապայմանավորված էր նաև արդեն խալիֆ դարձած Մուավիայի կառավարմամբ, երբ կրկինուժի մեջ էր մտել Թեոդորոս Ռշտունու հեռատես քաղաքականության շնորհիվ կնքված հայ–արաբական պայմանագիրը: 689 թ. Հայաստան է ներխուժում բյուզանդական զորքը: ԿայսրըՆերսեհ Կամսարականին ճանաչում է հայոց իշխան:

Оставьте комментарий

Создайте подобный сайт на WordPress.com
Начало работы